Ռինոպլաստիկա

Ռինոպլաստիկա

Քթի ձևի վիրաբուժական ուղղում արտաքին տեսքի բարելավման կամ վնասվածքներից հետո վերականգնման համար։

Ռինոպլաստիկան օգնում է վերականգնել դիմագծերի նրբությունը, վերացնել դեմքի բնածին կամ ձեռք բերված անհամաչափությունը, նաև բարելավել ֆունկցիոնալ խախտումների հետևանքով առաջացած թերի շնչառությունը։ Պրոցեդուրան անցկացվում է խիստ բժշկական զննման ներքո, հաշվի առնելով հաճախորդի անատոմիական առանձնահատկությունները և նրա էսթետիկ ակնկալիքները։ Մեր կլինիկայում վիրահատությունները անցկացվում են փորձառու բժիշկների կողմից՝ ժամանակակից տեխնոլոգիաների օգտագործմամբ ու յուրաքանչյուր դեպքի համար անհատական մոտեցմամբ։ Մենք ձգտում ենք կատարյալ արդյունքի, որը ընդգծում է անհատականությունը ու չի այլայլում բնական տեսքը։

Ծառայության մասին

Յուրաքանչյուր վիրահատությունից առաջ անցկացվում է մանրամասն խորհրդակցություն ու ախտորոշում։ Մենք հաշվի ենք առնում ոչ միայն հաճախորդի անատոմիական առանձնահատկությունները, այլև նրա ցանկությունները, որպեսզի արդյունքը բնական ու էսթետիկ լինի։ Որոշ դեպքերում օգտագործվում է 3D մոդելավորում մինչ վիրահատությունը ապագա արդյունքը տեսնելու համար։

Պրոցեդուրան անցկացվում է փորձառու վիրաբուժի կողմից ժամանակակից մեթոդների օգտագործմամբ և անվտանգության պայմանների ապահովմամբ։ Վերականգնման շրջանը անցնում է հարմարավետ պայմաններում և հաճախորդի ամբողջական ուղղորդումով։ Մեր նպատակը պարզապես քթի տեսքը փոփոխելը չէ, այլ ընդգծել անհատականությունն ու վերադարձնել ձեր ինքնավստահությունը։

Ցուցումներ

Քթի էսթետիկա
Քթի ձևի, չափսի կամ համամասնության վերաբերյալ դժգոհություն որոնք կարող են ազդել դեմքի ընդհանուր տեսքի վրա։
Ասիմետրիկություն ու դեֆորմացվածություն
Բնածին ասիմետրիա կամ վնասվածքներից հետո փոփոխություններ, որոնք այլայլում են քթի սիմետրիկությունը։
Շնչառական խնդիրներ
Միջնապատի թեքվածություն կամ այլ խախտումներ որոնք խանգարում քթով են ազատ շնչառությանը։
Վնասվածքից հետո վերականգնում
Մեխանիկական վնասվածքներից կամ վիրահատությունից հետո քթի ձևի ու գործառույթի ուղղում։

Հակացուցումներ

Սուր վարակներ
Վիրահատության պահին ակտիվ վիրուսների կամ մանրէաբանական հիվանդությունների առկայություն։
Քրոնիկ պաթոլոգիա
Սրացման փուլում կամ անկառավարելի վիճակում լուրջ համակարգային հիվանդություններ։
Արյան մակարդման խախտում
Բարդությունների, արյունահոսության և երկարարատև ապաքինման ռիսկի բարձրացում.
Հոգեբանական հակացուցումներ
Էմոցիոնալ ոչ կայուն վիճակ կամ արդյունքի բարձր ակնկալիքներ։
Տարիք
Հյուսվածքների վերջնական ձևավորումից առաջ վիրահատությունը անցկացվում է միայն խիստ ցուցումների համաձայն։
Ուռուցքային հիվանդություններ
Վիրահատությունը չի անցկացվում օրգանիզմում ակտիվ չարորակ գործընթացների առկայության դեպքում։
Հղիություն և լակտացիա
Վիրաբուժական միջամտությունը հետաձգվում է մինչև հղիության ու կրծքով կերակրման շրջանի ավարտը։
Ցուցումների և հակացուցումների մասին ավելի մանրամասն իմացեք մասնագետի հետ խորհրդակցության ժամանակ

Ընթացք

01
Խորհրդակցություն
Նախնական այց հետազոտությամբ, նպատակի քննարկմամբ և արդյունքի 3D նախագծմամբ։
02
Վիրահատության համար նախապատրաստություն
Անալիզների հանձնում, խորհրդատվություններ օրակարգի վերաբերյալ և նախապատրաստություն վիրահատության օրվան։
03
Վիրահատություն
Պրոցեդուրան տևում է 1–3 ժամ անեսթեզիայի տակ, անցկացվում է ամբողջապես ստերիլ պայմաններում։
04
Վերականգնում
Գիպսով հետվիրահատական շրջան նաև բժշկի վերահսկողական այցեր և խնամքի վերաբերյալ խորհուրդներ։

Մոտավոր արժեքը և տևողությունը

60-90 րոպե
Վիրահատությունը միջինում տևում է 1-3 ժամ, կախված անատոմիական առանձնահատկություններից ու միջամտության ծավալից։ Այդ ժամանակահատվածը չի ներառում մինչվիրահատական հետազոտությունն ու վերականգնման շրջանը։
От 300 000 AMD
Վիրահատության արժեքը անհատապես է ձևավորվում և կախված է միջամտության բարդությունից, պլանավորված արդյունքի ստացման համար աշխատանքի ծավալից, ընտրված մեթոդից և անեսթեզիայի տեսակից։ Վերջնական գինը հաստատվում է խորհրդակցությունից, ախտորոշումից և վիրահատության բոլոր մանրամասների քննարկումից հետո։

FAQ

Որքա՞ն է տևում ամբողջական վերականգնումը։
Վիրահատությունից հետո սպիերը կնկատվե՞ն։
Որքա՞ն ցավոտ է վերականգնման շրջանը։
Կարելի՞ է արդյոք համատեղել ռինոպլաստիկան սեպտոպլաստիկայի հետ։
Ե՞րբ է կարելի վերադառնալ աշխատանքի կամ ուսման։

Կա՞ն այլ հարցեր

Մեր մասնագետները կօգնեն ձեզ ճանաչել ժամանակակից էսթետիկ բժշկության հնարավորությունները, կպատասխանեն ձեր բոլոր հարցերին և կընտրեն ձեզ համար ամենահամապատասխան լուծումը։

Հեռախոսահամար
Email
Կապվեք մեզ հետ

Սեղմելով «Ուղարկել», դուք համաձայնվում եք գաղտնիության քաղաքականության և անձնական տվյալների վերամշակման պայմանների հետ