Պլաստիկ վիրաբուժություն

Պլաստիկ վիրաբուժություն

Պլաստիկ վիրաբուժությունը բարձր տեխնոլոգիական բժշկական պրոցեդուրա է, որն ուղղված է արտաքին տեսքի վերականգնմանն ու բարելավմանն և մարմնի գործառույթների կատարելագործմանը։ Այն օգնում է վերացնել էսթետիկ և ֆունկցիոնալ թերությունները, ընդգծելով բնական գեղեցկությունն, անհատականությունն և վերադարձնելով ձեր ինքնավստահությունը։

Պրոցեդուրանները իրենց մեջ ներառում են էսթետիկ վիրահատություններ (ռինոպլաստիկա, դեմքի ձգում, լիպոսակցիա) և վերականգնողական միջամտություններ (այրված մաշկի վերականգնում, թերությունների ուղղում).

Ծառայության մասին

Յուրաքանչյուր վիրահատությունից առաջ անցկացվում է մանրամասն խորհրդակցություն ու ախտորոշում։ Մենք հաշվի ենք առնում ոչ միայն հաճախորդի անատոմիական առանձնահատկությունները, այլև նրա ցանկությունները, որպեսզի արդյունքը բնական ու էսթետիկ լինի։ Որոշ դեպքերում օգտագործվում է 3D մոդելավորում մինչ վիրահատությունը ապագա արդյունքը տեսնելու համար։

Պրոցեդուրան անցկացվում է փորձառու վիրաբուժի կողմից ժամանակակից մեթոդների օգտագործմամբ և անվտանգության պայմանների ապահովմամբ։ Վերականգնման շրջանը անցնում է հարմարավետ պայմաններում և հաճախորդի ամբողջական ուղղորդումով։ Մեր նպատակը պարզապես քթի տեսքը փոփոխելը չէ, այլ ընդգծել անհատականությունն ու վերադարձնել ձեր ինքնավստահությունը։

Ցուցումներ

Հոգեբանական դիսկոմֆորտ
Արտաքին տեսքի անբավարավածության զգացում, որը առաջացնում է ինքնագնահատականի նվազեցում կամ դեպրեսիա։
Մարմնի համամասնության բարելավում
Լիպոսակցիա, Կրծքերի մեծացում կամ փոքրացում, որովայնի ձգում։
Արտաքին տեսքի ուղղում
Ծերացման նշանների հեռացում (կնճիռներ, կախված մաշկ), քթի, ականջների, կրծքի, մարմնի ուրվագծի փոփոխություն։
Վնասվածքներ
Այրվածքների, դեմքի ոսկորների կոտրվածքների, սպիերի, վնասված հյուսվածքների վերականգնում։

Հակացուցումներ

Սուր վարակներ
Վիրահատության պահին ակտիվ վիրուսների կամ մանրէաբանական հիվանդությունների առկայություն։
Քրոնիկ պաթոլոգիա
Սրացման փուլում կամ անկառավարելի վիճակում լուրջ համակարգային հիվանդություններ։
Արյան մակարդման խախտում
Բարդությունների, արյունահոսության և երկարարատև ապաքինման ռիսկի բարձրացում.
Հոգեբանական հակացուցումներ
Էմոցիոնալ ոչ կայուն վիճակ կամ արդյունքի բարձր ակնկալիքներ։
Տարիք
Հյուսվածքների վերջնական ձևավորումից առաջ վիրահատությունը անցկացվում է միայն խիստ ցուցումների համաձայն։
Ուռուցքային հիվանդություններ
Վիրահատությունը չի անցկացվում օրգանիզմում ակտիվ չարորակ գործընթացների առկայության դեպքում։
Հղիություն և լակտացիա
Վիրաբուժական միջամտությունը հետաձգվում է մինչև հղիության ու կրծքով կերակրման շրջանի ավարտը։
Ցուցումների և հակացուցումների մասին ավելի մանրամասն իմացեք մասնագետի հետ խորհրդակցության ժամանակ

Ընթացք

01
Խորհրդակցություն
Նախնական այց հետազոտությամբ, նպատակի քննարկմամբ և արդյունքի 3D նախագծմամբ։
02
Վիրահատության համար նախապատրաստություն
Անալիզների հանձնում, խորհրդատվություններ օրակարգի վերաբերյալ և նախապատրաստություն վիրահատության օրվան։
03
Վիրահատություն
Պրոցեդուրան տևում է 1–3 ժամ անեսթեզիայի տակ, անցկացվում է ամբողջապես ստերիլ պայմաններում։
04
Վերականգնում
Գիպսով հետվիրահատական շրջան նաև բժշկի վերահսկողական այցեր և խնամքի վերաբերյալ խորհուրդներ։

Մոտավոր արժեքը և տևողությունը

60-180 րոպե
Վիրահատությունը միջինում տևում է 1-3 ժամ, կախված անատոմիական առանձնահատկություններից ու միջամտության ծավալից։ Այդ ժամանակահատվածը չի ներառում մինչվիրահատական հետազոտությունն ու վերականգնման շրջանը։
Անհատական
Վիրահատության արժեքը անհատապես է ձևավորվում և կախված է միջամտության բարդությունից, պլանավորված արդյունքի ստացման համար աշխատանքի ծավալից, ընտրված մեթոդից և անեսթեզիայի տեսակից։ Վերջնական գինը հաստատվում է խորհրդակցությունից, ախտորոշումից և վիրահատության բոլոր մանրամասների քննարկումից հետո։

FAQ

Որքա՞ն է տևում ամբողջական վերականգնումը։
Իչպե՞ս պատրաստվել պլաստիկ վիրահատությանը։
Սպիերը տեսանելի՞ են լինելու։
Արդյո՞ք պլաստիկ վիրաբուժությունը ազդում է առողջության վրա երկարատև հեռանկարում։
Ի՞նչ անել եթե չեք հավանել վիրահատության արդյունքը։

Կա՞ն այլ հարցեր

Մեր մասնագետները կօգնեն ձեզ ճանաչել ժամանակակից էսթետիկ բժշկության հնարավորությունները, կպատասխանեն ձեր բոլոր հարցերին և կընտրեն ձեզ համար ամենահամապատասխան լուծումը։

Հեռախոսահամար
Email
Կապվեք մեզ հետ

Սեղմելով «Ուղարկել», դուք համաձայնվում եք գաղտնիության քաղաքականության և անձնական տվյալների վերամշակման պայմանների հետ