Ատամնաբուժություն

Ատամնաբուժություն

Ատամնաբուժությունը բժշկության այն ոլորտն է որը զբաղվում է ատամների, լինդերի և ամբողջ բերանի խոռոչի առողջությամբ։ Ատամնաբույժները բուժում են կարիեսը, ուղղում են կծվածքը, հեռացնում կամ նորոգում են ատամները, պրոթեզներ են դնում և դարձնում են ժպիտը ավելի գեղեցիկ։

Ատամնաբույժի հիմնական նպատակը ատամները առողջ պահելն է, որպեսզի դուք ունենաք վստահ ժպիտ։

Ծառայության մասին

Ատամնաբուժությունը օգնում է հոգ տանել առողջ ատամների, լինդերի ու բերանի խոռոչի մասին, որպեսզի դուք կարողանաք վստահ ժպտալ։ Մենք առաջարկում ենք ծառայությունների մեծ բազմազանություն որոնք լուծում են յուրաքանչյուր խնդիր՝ կարիեսի բուժումից մինչև կատարյալ ժպիտի ստեղծում։

Մեր կլինիկան օգտագործում է ժամանակակից տեխնոլոգիաներ ու անհատական մոտեցում, որպեսզի յուրաքանչյուր պրոցեդուրա անվտանգ ու արդյունավետ լինի։

Ցուցումներ

Ատամների և լինդերի բուժում
Կարիես, պերիոդօնտիտ, լինդերի բորբոքում, ատամի ճաքեր ոկամ կոտրվածքներ, զգայունություն։
Պրոֆիլակտիկա
НԱտամնափառ և ատամնաքարեր, կարիեսի ռիսկ, բերանի խոռոչի տհաճ հոտ, պարբերական զննումներ։
Օրթոդոնտիա
Ոչ ճիշտ կծվածք, էսթետիկ խնդիրներ, գործառական խնդիրներ, մանկական օրթոդոնտիկա
Պրոտեզավորում և իմպլանտացիա
Կորցրած ատամներ, վնասված ատամներ, շարժական պրոթեզների անհարմարություն, ծնոտի դեֆեկտներ։
Էսթետիկ ատամնաբուժություն
Ատամների սպիտակեցում, ատամների անհարթություներ կամ դեֆեկտներ, ժպիտից կոմպլեքսավածություն, ատամների ձևավորում
Վիրաբուժական ատամնաբուժություն
Իմաստության ատամներ, չճեղքված ատամներ, ոսկրային հյուսվածքի անբավարարություն։
Մանկական ատամնաբուժություն
Կաթնատամների կարիես, կծվածքի վաղաժամ անոմալիա, պրոֆիլակտիկա

Հակացուցումներ

Սուր վարակային հիվանդություններ
Հարբուխ, սուր շնչառական վիրուսային ինֆեկցիա, հերպես ակտիվ փուլում, թոքախտ։
Ծանր խրոնիկ հիվանդություններ
Անվերահսկելի շաքարային դիաբետ, սրտի ծանր անբավարարություն, լերիկամների կամ լյարդի անբավարարություն։
Արյան մակարդման խախտում
Հեմոֆիլիա, հակամակարդիչների ընդունում առանց դադարեցնելու հնարավորության։
Անեսթետիկների դեմ ալերգիա
եթե հնարավոր չէ ընտրել անվնաս դեղամիջոց։
Ցուցումների և հակացուցումների մասին ավելի մանրամասն իմացեք մասնագետի հետ խորհրդակցության ժամանակ

Ընթացք

01
Խորհրդակցություն
Նախնական այց հետազոտությամբ, նպատակի քննարկմամբ և արդյունքի 3D նախագծմամբ։
02
Բուժման պլանավորում
Երկարաժամկետ պրոցեդուրաների համար (բրեկետներ, իմպլանտացիա) Կազմում ենք այցերի գրաֆիկ։
03
Բուժում
Պարզ պրոցոդուրաներ (մաքրում, պլոմբավորում), կատարվում են միանգամից, եթե հակացուցումներ չկան։
04
Վերականգնում
Բժիշկը բացատրում է, թե ինչպես խնամել ատամները պրոցեդուրայից հետո (օրինակ՝ անտիսեպտիկով ողողում անել)։

Մոտավոր արժեքը և տևողությունը

20-60 րոպե
Պարզ հետազոտություն կամ խորհրդակցություն՝ 20–40 րոպե։ Պրոցեդուրաներ (ատամների պրոֆեսիոնալ մաքրում, շապիկավորում)՝ 30–90 րոպե։ Բարդ պրոցեդուրաներ (իմպլանտավորում, իմաստության ատամի հեռացում)՝ 1–3 ժամ։ Ամբողջական այց՝ 1–2 ժամ։
Անհատական
Գինը կախված է ձերզ անհրաժեշտ պրոցեդուրայի տիպից։ Խորհրդակցության ժամանակ մենք կանցկացնենք զննում ու ախտորոշում (ռենտգեն, անհրաժեշտության դեպքում 3D պատկերներ)։ Կկազմենք բուժման պլանը, բոլոր փուլերի ու արժեքի հետ միասին։ Ձեր բյուջեի մեջ տեղավորվելու նպատակով կառաջարկենք նյութերի և պրոցեդուրաների տարբերակներ։

FAQ

Ե՞րբ է պետք գնալ ատամնաբույժի մոտ։
Ի՞նչ ծառայություններ է մատուցում ատամնաբույժը։
Արդյո՞ք ցավոտ է ատամները բուժելը։
Ինչպե՞ս պատրաստվել այցին։
Ի՞նչ անել եթե վախենում եմ ատամնաբույժից։

Կա՞ն այլ հարցեր

Մեր մասնագետները կօգնեն ձեզ ճանաչել ժամանակակից էսթետիկ բժշկության հնարավորությունները, կպատասխանեն ձեր բոլոր հարցերին և կընտրեն ձեզ համար ամենահամապատասխան լուծումը։

Հեռախոսահամար
Email
Կապվեք մեզ հետ

Սեղմելով «Ուղարկել», դուք համաձայնվում եք գաղտնիության քաղաքականության և անձնական տվյալների վերամշակման պայմանների հետ