
Արմեն Պետրոսի Պողոսյանը, «Պողոսյան» կլինիկայի հիմնադիրն ու գլխավոր տնօրենը, պլաստիկ և դիմա-ծնոտային վիրաբուժության ոլորտի առաջատար մասնագետներից է։ Նա իր գիտելիքներն ու փորձը ներդրել է Հայաստանում միջազգային ստանդարտներին համապատասխան բժշկական հաստատության ստեղծման գործում։ Տարիներ շարունակ բժիշկ Պողոսյանը կատարում է բարդ և պատասխանատու վիրահատություններ։
Մասնագիտական գործունեության ընթացքում նա արժանացել է բազմաթիվ մրցանակների, որոնց թվում են «Տարվա լավագույն բժիշկ» և «Տարվա լավագույն բժշկական հաստատություն» կոչումները։ Նա նաև «Բժիշկների միավորում» բարեգործական կազմակերպության հիմնադիրն է։ Նրա համար բժշկությունը ոչ միայն մասնագիտություն է, այլև կոչում, հոգատարություն և պրոֆեսիոնալիզմ, իսկ հումանիզմը՝ կյանքի ձև։
Մեր մասնագետները կօգնեն ձեզ ճանաչել ժամանակակից էսթետիկ բժշկության հնարավորությունները, կպատասխանեն ձեր բոլոր հարցերին և կընտրեն ձեզ համար ամենահամապատասխան լուծումը։
Կապվեք մեզ հետ ձեզ հարմար միջոցով։ Մենք միշտ պատրաստ ենք պատասխանել ձեր հարցերին և գրանցել խորհրդատվության։